Ն. Զոհրաբյան. «Լոմբարդային բյուջե է. ես լավատես չեմ»
«Եթե փորձեմ անուն տալ, ապա սա, ըստ իս, լոմբարդային բյուջե է, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ ողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, շոշափվում են վարկեր, բրոկերներ և այլն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով 2014թ-ի պետական բյուջեի նախագծին:
Ն.Զոհրաբյանն ասաց, որ միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013թ-ի բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, և իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7 տոկոս չապահովելը.
«Եվ կանխատեսելի էր, որ այդ դեպքում, բնականաբար, պետք է հղում արվեր արտաքին ռիսկերին: Ես չեմ կարոծում, որ սա լուրջ մոտեցում է»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի առավոտվա ելույթին, երբ վարչապետը ներկայացնում էր բյուջեի նախագիծը, Ն.Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, թե բյուջեն պետք է ավելանա ստվերի կրճատմամբ.
«Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ, և առհասարակ դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ, և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսսինգով ու ճնշումներով, հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Այսօր հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումներն ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014թ-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- թվարկեց ԲՀԿ-ական գործիչն ու մեջբերեց վարչապետի մեկ այլ հայտարարություն ևս, թե հաջորդ տարվանից նախատեսվում է հայտնաբերել ռիսկային ոլորտներ, և ստուգումներ անցկացնել հենց այդտեղ.
«Սա անուղղակի խոստովանություն է, որ մինչև այդ ստուգումներ արվել են համատարած, ով երբ ցանկացել է, ինչ ստուգող կազմակերպություն ցանկացել է, արել է, և այդ պատճառով այսօր մենք ունենք կոտրված ողնաշարով փոքր և միջին բիզնես»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ panorama.am–ում