Մ. Բադեյան «Հասարակությունը պարտավոր չի այդ պորտաբույծներին պահել»
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գործազրկության նպաստների կասեցման մասին որոշմանը՝ ասել է, որ դա շատ ճիշտ որոշում է՝ պատճառաբանելով դա հետևյալ կերպ.
«Կան մարդիկ, որոնք համաձայն են չնչին գումար ստանալ, միայն թե չաշխատեն։ Դրանք հասարակության մարմնի վրա գտնվող պարազիտներ են, հասարակությունը պարտավոր չի այդ պորտաբույծներին պահել. այդ նպաստները տրվում են պետբյուջեից, այսինքն՝ մեր վճարած հարկերից»։
Լրագրողների այն դիտարկմանը, թե նախ անհրաժեշտ է գործատեղեր ստեղծել, նոր կտրել մարդկանց գոյության միակ միջոցը, գործարար–պատգամավորն ասել է. «Պետք է այդ մարդկանց թթվածինը կտրես, որ մարդիկ մի բան ձեռնարկեն»։
Բանախոսն ասել է, թե ինքը, իբրև գործարար, լավ գիտի, որ աշխատատեղեր շատ կան, պարզապես մեր ժողովրդի մեջ արմատավորվել է ուրիշի հաշվին ապրելու սովորույթը։ Իսկ գործազրկության նախկին նպաստները, նրա խոսքերով, այսուհետև տրամադրվելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Ասուլիսին ներկա, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ պետության այդ քայլը համարում է անթույլատրելի՝ նշելով, որ 35 տոկոս աղքատության աճ ունեցող երկրի կառավարությունն իրավունք չունի վերացնել գործազրկության նպաստը։