Լրահոս

28.10.2013 16:05


Ավարտվեց քաղծառայության կրտսեր պաշտոնների հավակնորդների թեստավորման հերթական փուլը

Ավարտվեց քաղծառայության կրտսեր պաշտոնների հավակնորդների թեստավորման հերթական փուլը

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագրման թեստավորման` այս տարվա չորրորդ` վերջին փուլը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին:

Թեստավորմանը մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 358 քաղաքացի, որոնցից 315-ն է իրական մասնակցություն է ցուցաբերել գործընթացին: Թեստավորումը հաղթահարել է 37 քաղաքացի, որը կազմում է մասնակիցների 12 տոկոսը:

Սա թեստավորման երկրորդ փուլն էր, որն անցկացվում էր հարցաշարերում կատարված բովանդակային ու ընթացակարգային օրենսդրական լրացումներից ու փոփոխություններից հետո, որոնց արդյունքում ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական ծառայության օրենադրության մասին հարցերից բացի, հարցաշարերը համալրվել էին Հայաստանի, նրա պատմության, հայոց լեզվի, գրականության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, hամաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացության և համակարգչային հմտությունների հետ կապված հարցերով: Դրանք հիմնված են հանրակրթական ուսումնական ծրագրերի վրա: Բացի դրանից` այդ փոփոխություններով թեստավորման մասնակիցներին նախապես չեն տրամադրվում հարցաշարերը, այլ միայն գրականության համապատասխան ցանկը, որից կարող են օգտվել նախապատրաստվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը