Միքայել Հայրապետյանը քեֆը քաղաքական կատեգորիա չի համարում
Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով առաջարկում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
–Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի հրաժարականի պահանջով ավելի վերին ինստանցիայի է պետք դիմել։ Հայաստանը մարզ է, Ռուսաստանի մարզ, այսինքն՝ դիմե՛ք Պուտինին այդ հարցով, իսկ ես Պուտինին չեմ դիմի, որևէ չեկիստի չեմ դիմի, դա բացառված է,– «Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը» «7օր»–ի հարցին պատասխանել է Մ. Հայրապետյանը։
Իսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը նա Հայաստանի համար այլընտրանքի բացակայության արդյունք է համարում.
–Սերժ Սարգսյանն ինքնուրույն որևէ բան անելու ունակ չէ, ինչպես հայկական քաղաքական էլիտայի որևէ դեմք։ Դրանք բոլորը ռուսական ազդեցության ներկայացուցիչներ են։
Ի դեպ, Միքայել Հայրապետյանը մասնակցում էր նորաստեղծ ՀՀՇ համագումարին, որի նախաձեռնողներից Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձի սեղանի թամադան Տիգրան Սարգսյանն է եղել։ Բայց, պարզվում է, այդ փաստը Մ. Հայրապետյանին ամենևին էլ չի կաշկանդում։
–Կարծում եք՝ քեֆը քաղաքական կատեգորիա՞ է։ Ես այդ կարծիքին չեմ,–«7օր»–ին ասել է նա,–Արամ Մանուկյանը՝ 18 թվականի մեր հանրապետության հիմնադիրը, Խալիլ փաշայի՝ Վանը սպանող գործչի հետ նույնիսկ համբուրվեց Երևանի կայարանում։ Այնպես որ, այդ տիպի բաժանումները չեմ ընդունում։
Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն, քաղաքական գործիչը կարող է օրվա մի կեսը ընդդիմադիր լինել, իսկ երկրորդ կեսին իշխանության հետ քեֆերի՞ մասնակցել, նա արձագանքել է.
–Աստծունն Աստծուն, կայսրինը՝ կայսրին։ Քաղաքականության մեջ քաղաքականություն, մարդկային հարաբերությունները երբեք պետք չէ ոչնչացնել։ Մենք Հայաստանի ներսում թշնամիներ ունենալու իրավունք չունենք։ Բացի Ռոբերտ Քոչարյանից, որովհետև նրա հրամանով են Երևանի կենտրոնում գնդակահարություններ եղել։
–Բայց շահեց Սերժ Սարգսյանը։
–Դարձյալ Ռոբերտ Քոչարյանի մեղքով,–պնդել է Մ. Հայրապետյանը։

7or.am