Մեկնաբանություն

29.10.2013 00:23


Սերժ Սարգսյանի ժողգործիքակազմի տվայտանքները

Սերժ Սարգսյանի ժողգործիքակազմի տվայտանքները

Հայաստանում գործող «թունդ ընդդիմադիր» ուժերը շատ մազալու են։ Սրանց գործն էլ գործ չէ։ Պետք է մի կողմից շատ «թունդ» լինեն, որպեսզի կարողանան իրենց վերապահված ֆունկցիան կատարել, բայց մյուս կողմից էլ չեն կարող Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ։

Արդյունքում՝ ՀՀԿ «ճկուն» և մշտարթուն (օպերատորի սխալ դիտանկյունը հաշիվ չէ) ղեկավարի ժողգործիքները հաճույք ստանալու և կույս մնալու բանաձև են հորինել։ Պահանաջում են Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը կամ պայքարում են չար Վլադիմիր Պուտինի դեմ։

Իսկ եթե «թունդ ընդդիմադիրը» ձեռքի հետ նաև «երդվյալ արևմտամետ» է, ապա ունենում ենք «և, և» տարբերակը, այն է՝ Քոչարյանի հրաժարականի պահանջի համատեղում Պուտինի դեմ պայքար հետ։

Էլ ավելի «թունդ ընդդիմադիրները» այս ամենհին ավելացնում են նաև Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի պահանջն ու ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի դեմ պայքարը։

Խիստ «գաղափարականացված» ժողգործիքն իր պարտքն է համարում նաև Սերժ Սարգսյանի բոլոր տապալումների պատճառը փնտրել 2008–ից առաջ եղած ժամանակահատվածում։

Անաչառ «ընդդիմադիրը» պատրաստ է հայհոյել Մաքսային միության «մայրիկը», բայց նույնիսկ սեփական մայրիկին «տռասում» տեսնելու սպառնալիքի տակ չպահանջել այդ միությանը միանալու որոշում կայացնողի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Այս բոլոր տիպի գեղամյանների համար Սերժ Սարգսյանը խեղճ է ու բարի, ճնշված է ու համեմատաբար առաջադեմ։ Նրան խանգարում են մութ ուժերը և ահա ցանկացած «ընդդիմադիր» ուժ իր պարտքն է համարում պայքարել այդ «մութ» ուժերի դեմ՝ բնականաբար գործավարձային հիմունքներով և օրապահիկով։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը