ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Վրաստանը ժողովրդավարության ևս մեկ քննություն հանձնեց»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«Գեորգի Մարգվելաշվիլիին՝ որպես Վրաստանի նորընտիր նախագահի, հաջողություններ եմ մաղթում՝ ակնկալելով նոր մակարդակով համատեղ աշխատանքների մեկնարկ։ Շնորհավորում եմ նաև վրաց ժողովրդին թափանցիկ, խաղաղ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,-հայտնել է Ռասմուսենն՝ ընդգծելով, որ այս ընտրություններով Վրաստանը ժողովրդավարության ևս մեկ քննություն հանձնեց և էական քայլ կատարեց եվրաատլանտյան չափանիշներին հասնելու ճանապարհին: