Լրահոս

29.10.2013 10:58


Արարատում մեկնարկել է նախընտրական քարոզչությունը

Արարատում մեկնարկել է նախընտրական քարոզչությունը

Այսօրվանից Արարատում մեկնարկել է նախընտրական քարոզչությունը։ Այն կշարունակվի մինչև նոյմեբերի 8–ը։

Հիշեցնենք, որ այնտեղ նոյեմբերի 10–ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։

Առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ–ական, «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ–ի տնօրեն Հայկ Հայկյանը և ԲՀԿ–ական, «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը։

Հիշեցնենք նաև, որ Արարատի քաղաքապետարանը մերժել է Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու ԲՀԿ թեկնածուի իրազեկումը։

Ինչպես «7օր»–ին ասել էր ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հերթական անգամ տրամաբանությամբ չհիմնավորված, ձևական օրենքի տառի պահպանմամբ բերված ինչ–որ պատճառաբանություններ են ներկայացվել, որպեսզի հանկարծ տեղի չունենա այն, ինչը ԲՀԿ–ին անհրաժեշտ է։

Նա նաև ավելացրել էր, որ ԲՀԿն ցանկացած պարագայում անելու է ամենը, ինչ անհրաժեշտ է տվյալ բնակավայրի ընտրողին իրենց խոսքը հասցնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը