Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Գեորգի Մարգվելաշվիլին, պարզվում է, ամուրի է։ Նա հայտարարել է, որ չի պատրաստվում իր անձնական կյանքում որևէ բան փոխել։
«Ես շատ լուրջ հարաբերություններ ունեմ և չեմ պատրաստվում դրանք փոխել»,–ընդգծել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ է Վրաստանն առաջին տիկին ունենալու։
Ի դեպ, վրացական ԶԼՄ–ն գրում է, որ Մարգվելաշվիլին կապի մեջ է երաժիշտ և նկարիչ Մակո Չիչուայի հետ։
Մարգվելաշվիլին նաև հայտարարել է, որ իր երդմնակալության արարողությունը ցոփ ու շվայտ չի լինի, իսկ նախագահական նստավայր տեղափոխվելու ցանկություն ինքը չունի։
«Կարծում եմ, որ այդ շենքը պետք է հանձնել հասարակությանը, քանի որ հենց ժողովրդի փողերով է այն կառուցվել»,–հայտարարել է նորընտիր նախագահը։
Մարգվելաշվիլիի աշխատասենյակը կլինի կառավարությունում, որտեղ իր սենյակը նրան արդեն իսկ զիջել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Մարգվելաշվիլին ո՛չ կին է ուզում, ո՛չ էլ նստավայր

7or.am