Լրահոս

29.10.2013 12:01


«Մենք չպիտի հանձնվենք. ո՛չ մի դեպքում»

«Մենք չպիտի հանձնվենք. ո՛չ մի դեպքում»

Մեզնից շատերը ամենանյարդային, ամենահոգնած ու զզված պահերին կարող են մտածել իրենց տարածքներից մեկը(աշխատատեղը, ուսման վայրը, ինչ-որ մի այլ միջավայր, ի վերջո՝ երկիրը) թողնել-գնալու մասին: Էդպես կարող ենք մտածել, որովհետև էդքան գլուխ ջարդելուց հետո մեր ուզած արդյունքին չենք հասնում էս կամ էն միջավայրում, էդ միջավայրը մեր ուզածը չենք դարձնում, որովհետև կան մարդիկ, որ փչացնում են մեր տարածքը, որ նաև իրենցն ա, ու ամեն ինչ անում են, որ գնանք ու իրենց ուզածը հանգիստ անեն: Փաստորեն, մենք խանգարում ենք իրենց, իսկ սա նշանակում ա, որ առանց մեզ շատ ավելի վատ ա լինելու, որ մեր ներկայությամբ մենք կանխում ենք ավելի վատը և անգամ ամենավատը: Ու ոչինչ, որ մեր ուզած ամենալավին դեռ չենք հասնում, բայց չենք էլ թողնում, որ իրենք էլ ամենավատին հասնեն, իսկ սա նշանակում ա, որ մենք չպիտի թողնենք մեր տարածքները, չպիտի ինքնակամ հանձնենք ու գնանք, մենք չպիտի հանձնվենք. ո՛չ մի դեպքում:

Ռիմա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը