Պարզվում է՝ ամերիկյան 31-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսի ձայնն իսկական զենք է։ utro.ru–ի փոխանցմամբ՝ բրիտանական ռազմածովային ուժերի զինվորականներն օգտագործում են Սփիրսի երգերը Աֆրիկայի արևելյան ափի սոմալացի ծովահեններին վախեցնելու համար։ Ծովահենները փախչում են այդ երգերից, ինչպես կրակից։
Սոմալիի ափերին լողացող նավերը, որոնք հաճախ են ծովահենների զինված հարձակումների թիրախ դառնում, տախտակամածին հնչեցնում են փոփ աստղի այնպիսի հիթեր, ինչպիսիք են, օրինակ, «Oops! I Did It Again»-ը և «Baby One More Time»-ը: Ամերիկացի սպա Ռեյչել Օուենսի խոսքերով՝ այդ կատարումները պատահական չեն ընտրվել. «Սոմալացի ծովահեններն ատում են արևմտյան երաժշտությունը, հատկապես Սփիրսի երգերը, ինչն էլ ստիպում է նրանց հեռու փախչել ափամերձ շրջաններից»:
Բրիթնի Սփիրսը վախեցրել է սոմալացի ծովահեններին