Լրահոս

29.10.2013 12:29


Ավազակային հարձակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա

Ավազակային հարձակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա
Աշոտ Բլեյանին պատկանող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 28–ի՝ լույս 29-ի գիշերն անհայտ անձանց մի խումբ՝ դիմակավորված, հարձակվել է կրթահամալիրի Մայր դպրոցի վրա (Բաբաջանյան-25): Դպրոցի պահակը` Յուրա Ստեփանյանը, տեսել է երեքին: Չի բացառվում, որ դրսում նրանք ունեցել են հանցակիցներ: Հանցավոր խումբը՝ դիմակավորված, կոտրել է դպրոցի պատուհանի ապակին եւ թափանցել շենք: Պահակը կանխել է նրանց առաջխաղացումը եւ հասցրել է զգուշացնել դպրոցի փոխտնօրենին, որն էլ իր հերթին դիմել է ոստիկանություն: Տեղեկացնենք, որ կրթահամալիրը նյութական վնաս չի կրել:
Ոստիկանությունն արձագանքել է օպերատիվ, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը