Լրահոս

29.10.2013 12:38


Ծանր հիվանդությունը սպառնում է փոքրիկի կյանքին

Ծանր հիվանդությունը սպառնում է փոքրիկի կյանքին

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:

Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ»-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը