Տնտեսական

29.10.2013 12:49


Կառավարության շենքի չորսբոլորը տեսախցիկներով հսկելու են

Կառավարության շենքի չորսբոլորը տեսախցիկներով հսկելու են

2014թ. պետական բյուջեի նախագծով տեսանկարահանումների համար ՀՀ կառավարությանը միջոցներ են հատկացվում։ Այսօր ադ նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվել է՝ ինչի՞ համար են այդ միջոցները նախատեսված։

–Գաղտնալսումնե՞ր է անում կառավարությունը։ Վարչության պե՞տն է նստելու ու հետևի, թե ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ կամ միջանցքներում,-զարմացել է Ա. Մինասյանը։

Վ. Գաբրիելյանը պարզաբանել է, որ այդ տեսանկարահանումներն անհրաժեշտ են կառավարության անվտանգությունն ապահովելու համար։ Նա նաև ավելացրել է, որ կառավարության բոլոր մասնաշենքերի չորսբոլորը, ինչպես նաև միջանցքները տեսախցիկների միջոցով հսկվում են։

–Բայց, ցավոք, չենք ձայնագրում,–ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը