Լրահոս

29.10.2013 12:52


Մրցույթ «ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

Մրցույթ «ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ «ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով: Տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • ՀՀ քաղաքացիություն,
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական մասնագիտություններով),
  • Հարկային և մաքսային օրենսդրության լավ իմացություն,
  • Կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչով (ներառյալ` MS office (Word, Excel, Outlook) ծրագրեր) և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Կենտրոնի տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  • Աշխատանքի (թիմային) կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն և փորձ, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
  • Կենտրոնի եռամյա զարգացման և բարեփոխման հայեցակարգային ծրագրի հիմնադրույթների ներկայացում,
  • Հարկային և մաքսային մարմինների ուսումնական կարիքների օբյեկտիվ գնահատման և նպատակային դասընթացների կազմակերպման ունակություն,
  • Հարկ վճարողների համար նպատակային դասընթացների կազմակերպման ունակություն, համագործակցություն հասարարական կազմակեպությունների, միությունների և այլ կառույցների հետ,
  • Տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների մասնակցությամբ զանգվածային միջոցառումների (սեմինարներ, քննարկումներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ) կազմակերպման ունակություն,
  • Կենտրոնի գործունեությունը բիզնես տեսանկյունից վերլուծելու ունակություն,
  • Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
    • Դիմում մրցութային հանձնաժողովի անվամբ
    • մեկ լուսանկար 3X4 չափի
    • Քաղվածք աշխատանքային գրքույկից,
    • Ինքնակենսագրություն,
    • Անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմ, իսկ արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, և դրանց պատճենները,
    • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
    • Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից
    • Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
    • Բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե առկա է կամ գործատուն չի լուծարվել),
    • Հայտարարություն այն մասին, որ`
ա) դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
բ) չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը,
գ) չի խուսափել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,
դ) չի դատապարտվել հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
ե) օրենքի համաձայն չի արգելվել որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ չի զրկվել որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
զ) նախորդ 3 տարվա ընթացքում չի եղել սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
Դիմողները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերը հանձնելուց հետո դիմողներից լրացուցիչ այլ փաստաթղթեր չեն ընդունվում: Փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչություն (Աննա Ղազարյանին հեռ. 060 544 624), ք. Երևան, Մ.Խորենացի 7 հասցեով, աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից 12:30: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2013 թվականի դեկտեմբերի 3-ը, ժամը 12:30 է:

Մրցույթը կանցկացվի 2013թ-ի դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` ք. Երևան, Խորենացի 7 հասցեում: Մրցույթն անցկացվում է դիմողների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հետագա փուլ անցած մասնակիցների հետ բանավոր հարցազրույցի միջոցով: Մրցութային հանձնաժողովի կողմից մասնակցին կարող են տրվել հարցեր`
  1. ՀՀ Սահմանադրությունից,
  2. ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսգքերից,
  3. ՀՀ հարկային և մաքսային օրենսդրությունից, հարկային և մաքսային վարչարարությունը կարգավորող օրենսդրական ակտերից,
  4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքից,
  5. համապատասխան ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերից:

Այս խորագրի վերջին նյութերը