Լրահոս

29.10.2013 13:56


Հ. Թովմասյան. «Քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածություն չկա»

Հ. Թովմասյան. «Քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածություն չկա»

Այսօր Ազգային ժողովում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան տաս տոկոսով:
Ըստ նախարարի՝ ներկայումս օրական 4000 դրամ է ծախսվում մեկ կալանավորի վրա։ Համաներման կիրառումից հետո այս պահին քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիր չկա։ Մահճակալների թիվը 4100 է: Թովմասյանը նաև նշել է, որ քրեակատարողական հիմնարկների համակարգի օպտիմալացման հետևանքով աշխատողների թիվը 25-30 տոկոսով կկրճատվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը