Լրահոս

25.11.2010 09:24


Օգնենք կարիքավոր երեխաներին

«CLUBnikProduction»-ը կազմակերպում է բարեգործական երեկո' նվիրված Մարիա Իզմիլյանիանի անվան մանկատանը, որը տեղի կունենա «REGAL»  համալիրում Դեկտեմբերի 24-ին.
Մանկատունը գործում է 11 տարի, այնտեղ խնամվում են տարբեր տարիքային խմբերի 96 երեխա: Մանկատանը գտնվող երեխանները խնամքի կարիք ունեն:Նրանք ոչնչով չեն տարբերվում մեզնից' հասարակ մահկանացուներից:Մեր միակ խնդիրն այն է ապահովել նրանց բարեկեցիկ կյանք:Փոքրիկների համար առաջնային խնդիրն է վերանորոգել մանկատան տանիքը,սանհանգույցը: Ամենակարեվորն ու ամենաանհրաժեշտը՝ ապահովել դեղորայքով և հաշմանդամների սայլակներով:

Երեկոյի ընթացքում լինելու է շոու-ծրագիր' ամբողջովին նվիրված երեխաներին, որի ընթացքում ցուցադրվելու են մանկատանը նկարահանված կադրեր:  Խնդրում ենք Ձեր աջակցությունը' իրականացնելու այս բարեգործական նախագիծը: Դրական պատասխանի և աջակցության դեպքում Ձեր ընկերութան ապրանքանիշը կտեղադրվի տոմսերի և հրավիրաոմսերի վրա։ Ձեր ընկերության գովազդը կցուցադրվի նաև ակումբում տեղադրված մեծադիր Էկրանների վրա, այն կդիտեն ներկանները ողջ միջոցառման ընտացքում:

Այս խորագրի վերջին նյութերը