Շվեդիայի դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտներն ուսուցիչներին թունավորված սուրճ են հյուրասիրել։ Այս մասին հայտնում է mignews.com-ը։
Մեկ ամսվա ընթացքում մանկավարժները 3 անգամ դիմել են բժիշկներին՝ հայտնելով, որ ամեն անգամ սուրճ խմելուց հետո կտրուկ վատանում է նրանց ինքնազգացողությունը։ Ըմպելիքի փորձաքննությունը ցույց է տվել, որ այն պարունակել է թույն՝ ենթադրաբար մկնդեղ։
Բացի այդ, նույն դպրոցի աշակերտները հրդեհել էին ուսումնական հաստատության շենքը։ Արդյունքում դպրոցականներից մեկը վայր էր ընկել 3 մետր բարձրության աստիճանավանդակից։ Դպրոցի տնօրեն Եվա Սթրոմգարդը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «աշակերտները դարձել են վտանգավոր իրենց և շրջապատի համար»։
Աշակերտները ուսուցիչներին թույն են խմեցրել
Շվեդիայի դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտներն ուսուցիչներին թունավորված սուրճ են հյուրասիրել։ Այս մասին հայտնում է mignews.com-ը։
Մեկ ամսվա ընթացքում մանկավարժները 3 անգամ դիմել են բժիշկներին՝ հայտնելով, որ ամեն անգամ սուրճ խմելուց հետո կտրուկ վատանում է նրանց ինքնազգացողությունը։ Ըմպելիքի փորձաքննությունը ցույց է տվել, որ այն պարունակել է թույն՝ ենթադրաբար մկնդեղ։
Բացի այդ, նույն դպրոցի աշակերտները հրդեհել էին ուսումնական հաստատության շենքը։ Արդյունքում դպրոցականներից մեկը վայր էր ընկել 3 մետր բարձրության աստիճանավանդակից։
Դպրոցի տնօրեն Եվա Սթրոմգարդը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «աշակերտները դարձել են վտանգավոր իրենց և շրջապատի համար»։