Սահմանադրական դատարանը մնացել է առանց պատուհանների
ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարությունից 2014 թվականի բյուջեի հաշվին 62.2 մլն դրամ է խնդրել ՍԴ շենքի պատուհանները փոխելու համար։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը դժգոհել է, որ 90-ականներին բոլոր կուսակցությունները լցրել էին այնտեղ, և «շենքի հերն անիծվել է», իսկ ՍԴ եռահարկ դահլիճի պատուհանները խայտառակ վիճակում են:
Կառավարությունը մերժել է ՍԴ–ի խնդրանքը, ինչը խորհրդարանում պետբյուջեի այսօրվա քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատճառաբանել է աշխատանքների նախահաշիվը ներկայացված չլինելով։
–Ինչպե՞ս թե, վաղուց ներկայացվա՛ծ է հիմնավորումը,–Սաֆարյանի պատասխանից զարմացել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը:
Այնուհետև նա դատավորների համար 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով բյուջեից կրկին գումար է խնդրել:
–Կա՛մ կտանք, կա՛մ չենք տա,–արձագանքել է Պավել Սաֆարյանը, ինչից վրդովված՝ Առուշան Հակոբյանը հեռացել է ԱԺ–ից։

7or.am