Լրահոս

29.10.2013 17:12


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 31-ին` ժամը 10.00-22.00, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից բարձր զույգ համարների, Հանրապետության 76-ից բարձր համարների, Խանջյան 37-ից բարձր համարների, Սայաթ Նովա 1-33 համարների, Թումանյան 2-10, 21, 21/1, 30, 32 համարների, Բաղրամյան 1-4 համարների, Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Կորյուն, Բայրոն, Գ.Քոչար, Իսահակյան, Թամանյան փողոցների, Օպերայի և բալետի թատրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված, հոկտեմբերի 31-ին` ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 1-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ու հարակից տարածքների, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ և Մուշավան թաղամասերի, Դավիթ Բեկ փողոցի մասնավոր տնատիրությունների ու արտադրական տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը