Լրահոս

29.10.2013 17:31


Երևանի փոխքաղաքապետ. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»

Երևանի փոխքաղաքապետ. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հաստատել է, որ ուղևորափոխադրող տրանսպորտի գինը թանկանալու է։ Այսօր լրագրողներին նա ասել է, որ համապատասխան հանձնաժողովը մեկ ամսից կավարտի իր հաշվարկները։

–Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա։ Միտումը դեպի թանկացումն է։ Ամբողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ այս սակագնով տրանսպորտ շահագործելն այլևս անհնար է,-նշել է փոխքաղաքապետը՝ վստահեցնելով, որ միաժամանակ կբարելավվի սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, ուղևորների ժամանակին սպասարկումը և այլն.

–Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, քաղաքացիական էմոցիա են դրսևորում։ Երբ օրենքը սկսեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը