Լրահոս

29.10.2013 17:35


Ծաղկաձորում մեկնարկեց ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը

Ծաղկաձորում մեկնարկեց ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը

Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստի բացումը: Աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 12 պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՊՀ երկրների աշխատանքային խումբը ղեկավարում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին 2015թ. Համաշխարհային ռադիոկոնֆերանսին ԿՏՀ անդամ – պետությունների համատեղ առաջարկությունները և դիրքորոշումները:

Միջոցառման հիմնական նպատակն է ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությունը, ինչպես նաև զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր: Միջոցառումը կարևորվեց հատկապես այն տեսանկյունից, որ Համաշխարհային ռադիոկոնֆերանսի ընթացքում քննարկվում են ակտուալ հարցեր՝ կապված առաջնակարգ հաճախականությունների ապահովման հետ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը նույնպես կարևորելով կազմակերպված միջոցառման անցկացումը՝ ընդգծեց, որ համացանցի զարգացումը հասել է մի փուլի, երբ կարիք է լինելու օգտագործել լրացուցիչ հաճախականություններ լայնաշերտ ինտերնետի համար, որոնք այժմ օգտագործվում են թվային հեռուստատեսության համար:

Կոնֆերանսի ընթացքում զեկույցներ ներկայացրին Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Վալերի Տիմոֆեևը, ՀՄՄ փորձագետ Նիկոլայ Վասիլիևը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:

Ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 1-ին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը