Լրահոս

29.10.2013 17:41


Սերժ Սարգսյանի վարչախումբը կրկին օրակարգ է բերել տրանսպորտի գների թանկացման հարցը

Սերժ Սարգսյանի վարչախումբը կրկին օրակարգ է բերել տրանսպորտի գների թանկացման հարցը

Հայաստանում հանցավոր ճանապարհով ձևավորված իշխանությունը շարունակում է իր հակաժողովրդական գործունեությունը, ինչի արդյունքում անպատժելիությունը, կոռուպցիան, պետական ունեցվածքի կողոպուտը նոր թափ են հավաքում:Թալանի հերթական փորձը կատարվեց քաղաքային տրանսպորտի սակագները բարձրացնելով, որը, սակայն, ժամանակավորապես դադարեցվեց քաղաքացիական ընդվզման հզոր ալիքի պատճառով:

Սերժ Սարգսյանի վարչախումբը, սակայն, չի հրաժարվել ժողովրդի հաշվին հարստություններ դիզելու իր միակ նպատակից, և կրկին օրակարգ է բերել տրանսպորտի գների թանկացման հարցը: Ռեժիմը սրանով ապացուցում է, որ իր համար կարևոր չէ հանրային պահանջը, և որոշման հետ կանչելը նպատակ ուներ կասեցնելու օր օրի աճող ժողովրդի բողոքը:

Ողջունում ենք ռեժիմի ապօրինի գործունեության նկատմամբ դիմադրության ցանկացած փորձ և մեր աջակցությունն ենք հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներին` կասեցնելու քաղաքային տրանսպորտի թանկացումը: Կարևորելով քաղաքացիների և քաղաքական ուժերի միասնական օրակարգի ձևավորումը երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացման, անօրինության, անպատժելիության վերացման հարցերում` միանում ենք շարժման անդամների հայտարարությանը, հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը` պայքարելու հանուն արդարության վերականգնման:

Կոչ ենք անում նաև բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին միանալու` համատեղ ուժերով հնարավոր դարձնելու ռեժիմի տապալումը և իրավական Հայաստանի ձևավորումը:

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը