Լրահոս

30.10.2013 09:18


ԵՄ անօրինական արտագաղթած ՀՀ քաղաքացիները ետ կարտահանձնվեն

ԵՄ  անօրինական արտագաղթած ՀՀ քաղաքացիները ետ կարտահանձնվեն
Նախօրեին Երևանում կայացավ «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը` Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ և հետո» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցում էին ԵՄ-ի պատվիրակության ղեկավարը ՀՀ-ում` Տրայան Հրիսթան, Յակուբ Բենեդուչակը, ԵՄ Խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վեգեերը, ուկրաինական, լեհական և հայկական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, այդ թվում «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի:
ԵՄ-ի ներկայացիչների համոզմամբ Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացումից կշահեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր կկարողանան հեշտացված կարգով մուտք գործել շենգեն գոտի, սակայն ԳՏՀՎԿ-ի վարչության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի պնդմամբ մեր հասարակության մեջ կա տարակարծություն և շատերը վիզաի դյուրացում ասելով մտածում են, որ առանց մուտքի վիզայի կարող են գնալ ԵՄ: «Վիզաների դյուրացում չի նշանակում առանց մուտքի վիզայի գնալ Եվրոպական Միություն»,- ասաց Ստեփան Գրիգորյանն ու հավելեց, որ վիզաների դյուրացման արդյունքում Հայաստանի քաղաքացիների մի խումբ, որն է` լրագրողներ, գիտնականներ, դիվանագետներ, սպորտի, արվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, հեշտացված կագով կստանան ԵՄ մուտք գործելու արտոնագիր նախկին 60 եվրոյի փոխարեն արդեն 35 եվրոյով:
Վիզաների դյուրացման հետ միասին Հայաստանի խորհրդարանը պետք է հավանություն տա դեռևս 2012 թվականի դեկտեմբերին ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրի կյանքի կոչմանը, որը ներառում է նաև ռեադմիսիայի (արտահանձման) համաձայանգիրը, որը ընթադրում է, որ Հայաստանն իր միջոցների հաշվին (պետբյուջեյի) պետք էԵՄ-ից ետ վերադարձնի իր այն քաղաքացիներին, ովքեր անօրինական կերպով գտնվում են ԵՄ-ում:
Այս հարցի վերաբերյալ «Քաղաքացիական զարթունք» ՀԿ-ի նախագահ Տիրայր Մուրադյանը ԵՄ Խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վեգեերից հետաքրքրվեց, թե Հայաստանի այն քաղաքացիները, որոնք անօրինակն կերպով են գտնվում ԵՄ-ում նրանց Հայաստան արտահանձնումից հետո հնարավորություն կտրվի՞ կրկին այցելել Եվրոպա:
Էլեոնորա Վեգեերը պատասխանելով հարցին նշեց, որ իհարկե կարող են կրկին դիմել դեպանատուն և փորձեն ստանալ մուտքի արտոնագիր, սակայն Հայաստանի այդ քաղաքացիները առնվացն կես տարի պետք է սպասեն, քանի որ յուրաքանչյուր նման դեպք քաղաքացու կյանքում հետք է թողնում և հյուպատոսարանը հարցում է իրականացնում ու տեսնում, որ նա ժամանակին ապօրինի ներգաղթյալ է եղել և հնարավոր է շուտ դիմելու պարագայում չստանա մուտքի արտոնագիր:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում առաջիկա քառօրյայում քվեարկության կդրվի վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայանագիրը, որը ԵՄ խորհրդարանն արդեն այս ամսի 9-ին հաստատել է:
«Քաղաքացիական զարթոնք» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը