Աշխարհ

30.10.2013 09:38


Թուրքիան մտադիր է ձեռք բերել նոր սերնդի կործանիչներ

Թուրքիան մտադիր է ձեռք բերել նոր սերնդի կործանիչներ

Թուրքիայի կառավարությունը պետք է որոշում ընդունի՝ մասնակցելու ԱՄՆ–ի գլխավորած նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին։ Այս մասին գրում «Hürriyet Daily News»-ը։

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) ղեկավար Մուրադ Բայարը հայտարարել է, որ Անկարան մոտ ապագայում կպատվիրի երկու F-35 կործանիչ։

Ըստ Բայարի՝ առաջին 2 ինքնաթիռը ձեռք բերելուց հետո Թուրքիան նախատեսում է պատվիրել ևս 100 միավոր F-35, որոնցով կփոխարինի F-4 և F-16 ռմբակոծիչները։

Այս խորագրի վերջին նյութերը