Տնտեսական

30.10.2013 09:55


108 մլն դրամ ապօրինի շահագործվող հորերի լուծարման համար

108 մլն դրամ ապօրինի շահագործվող հորերի լուծարման համար

«ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 31-ի նիստում, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում, ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 108 մլն դրամ։ Հատկացված գումարով նախարարությունը մտադիր է իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող, ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքները։

Ասել է թե՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր առաջարկով 108 մլն դրամ վնաս է տվել ոչ միայն ՀՀ պետբյուջեին, այլև ձկնաբուծությամբ զբաղվողներին։ Հետաքրքիր է՝ արդյոք այս քայլը մանր գործարարներին դաշտից դուրս թողնելու գործընթաց չէ, ու ընդհանրապես արժե՞ր 108 մլն դրամ տալ ինչ որ բան քանդելու համար»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը