Լրահոս

30.10.2013 10:11


Մոսկվայում ռեկորդային տաքություն է գրանցվել

Մոսկվայում ռեկորդային տաքություն է գրանցվել

Նախօրեին Մոսկվայում գրանցված ջերմաստիճանը գերազանցել է ավելի քան 100 տարի առաջվա ջերմաստիճանի ռեկորդը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ին արձանագրված 14,9 աստիճան տաքությունը 0.1 աստիճանով բարձր է 1895 թվականի հոկտեմբերի 29-ին գրանցված ցուցանիշից։

Ըստ օդերևութաբանների՝ նման ջերմաստիճանի ռեկորդի պատճառը Սուրբ Հուդա փոթորիկն է, որը Եվրոպայից հասել է Ռուսաստանի սահմաններին, մասնավորապես Պետերբուրգ: Տաք ջերմաստիճանն այս շաբաթ կպահպանվի, հետո կսկսի աստիճանաբար նվազել:

Այս խորագրի վերջին նյութերը