Մեկնաբանություն

30.10.2013 11:26


Յուրի Վարդանյանի «ճիշտը»

Յուրի Վարդանյանի «ճիշտը»

Յուրի Վարդանյանին նշանակելով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Բաղրամյան 26–ը որոշել էր օլիմպիական չեմպիոն ծանրամարտիկին դարձնել էժանագին «մուտիլովկաներով» զբաղվող չինովնիկ։

Յուրին համաձայնվեց այդ դերին։ Սպորտի ոլորտը քանդելը նրա «սուրբ» պարտականությունն է դարձել, քանզի Սերժ Սարգսյանն ուզում է, իր ոճին հավատարիմ, այլոց ձեռքերով պայքարել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ նախկին մարզիկին կամ ներկա «ախք»–ին դեմ տալով։ Արդյունքում ստացվում է՝ ինչպես միշտ։

Ինչպես հայտնի է, Վարդանյանի ղեկավարած նախարարությունը կոչվում է Սպորտի և երիտասարդության հարցերի։

Յուրին այնքան է տարվել սպորտի ոլորտում «մուտիլովկաներով», որ մոռացել է իր մյուս ֆունկցիան՝ երիտասարդության հարցերը։ Այնպես է մոռացել, որ չի հասցրել զբաղվել անգամ իր երիտասարդ որդով, ով թմրաբիզնեսի մեջ է ներգրավված։

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Վարդանյանը զբաղվելու երիտասարդության հարցերով, երբ իր ընտանիքի երիտասարդ անդամով չի կարողացել զբաղվել ու հետ պահել նրան թմրաբիզնեսից, կամ էլ երիտասարդ Վարդանյանն ավագ Վարդանյանի գիտությամբ է մտել թմրաոլորտ։ Ամեն դեպքում, Վարդանյանը «պրոֆնիգոդնի» է, և պետք է հրաժարական ներկայացնի։

Վարդանյանը, սակայն, չի շտապում հրաժարական ներկայացնել՝ «Սին զա ատցա նե ատվեչայետ» ստալինյան բանաձևի շրջված տարբերակով։

Եվ իրոք։ Ինչո՞ւ պետք է Յուրի Վարդանյանը հրաժարական տա։ Չէ՞ որ նա իր գործունեությամբ բավարարում է Սերժ Սարգսյանին, այն է՝ «մուտիտներ» է անում Ծառուկյանի և ՀԱՕԿ–ի դեմ։ Իսկ նրանից այլ բան չեն պահանջում «վերևները»։

Ինչ վերաբերում է թմրանյութի բիզնեսում Վարդանյանի որդու բռնվելուն և այդ պատճառով հրաժարական տալուն, ապա այս դեպքում էլ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարն իր «ճիշտն» ունի։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային մեքենայությունների մեջ բռնվի, ու հրաժարական չտա, իսկ ինքը որդու հակաօրինական արարքի համար պաշտոնից ազատվելու դիմում գրի։

Ինչո՞ւ պետք է Վիկտոր Դալլաքյանը խոսի Սերժ Սարգսյանի՝ կազինոներում մեր թոշակառուների փողերը կոն դնելու մասին, ու պաշտոն ստանա, իսկ ահա ինքը «կակոյ նիբուծ» թմրամիջոցների համար հրաժարվի աթոռից։

Եվ վերջապես, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը 10 մարդու սպանության գնով նստի նախագահի աթոռին, իսկ ահա ինքը որդու անօրինական արարքների համար հրաժարականի դիմում գրի։

Ներիշխանական մթնոլորտն ու տիրող բարքերը հաշվի առնելով՝ Յուրի Վարդանյանն իր «ճշտով» է առաջնորդվում, և բնական է, որ չի հրաժարվելու աթոռից։

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նախկին ընդդիմադիրը, «Գառաժ» ֆիլմի հերոսներից մեկի հանգույն, աթոռի համար հայրենիքն է վաճառել։ Այնպես որ, Վարդանյանից հրաժարական ակնկալել պետք չէ։ Նա «ճշտով» է առաջնորդվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը