Այսօրվա ասուլիսին Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հերթական անգամ անդրադարձել է գյուղատնտեսության խնդիրներին: Ըստ բանախոսի՝ այս տարվա առաջին 6 ամիսները հարաբերականորեն հաջող էին պտղաբուծության և անհաջող՝ բանջարեղենի արտադրության համար։
Մասնավորապես պակասել է կարտոֆիլի բերքը, «հետևաբար, գարնանը գինը կբարձրանա՝ ընդհուպ մինչև 250 դրամ»։
«Դեռևս անցած տարվանից ասում ենք՝ մորմազգիների պրոբլեմ կա, բացատրում ենք օրինակով, որ կարելի է կարտոֆիլի վաղահաս շրջանում այն հեռու պահել ցեցից: Ցեցը վնասեց նաև լոլիկն ու պղպեղը։ Արդյունքում պակասեցին այս տեսակների ցանքատարածությունները, որովհետև եթե գյուղացին մի տարի տուժում է, հաջորդ տարի նույն բանջարեղենից չի տնկում: Կարելի էր պայքարել դրա դեմ, բայց չարեցին»,-ասել է Բերբերյանը՝ հավելելով, որ հանրապետությունում ծանր է նաև թռչնաբուծության վիճակը։ Բանախոսն ընդգծեց, որ վերջին 6 ամիսներին հինգ անգամ ավելի շատ ձու է ներկրվել, քան անցած տարի և երկու անգամ ավելի կենդանի թռչուն. «Եթե երկու-երեք տարի առաջ մենք արտահանում էինք ձու ու հավի միս, այսօր դարձել ենք ներկրող»։
Հայաստանը դարձել է ձու և հավի միս ներկրող երկիր

7or.am