Վ. Մինասյանը Ռ. Հայրապետյանին խորհուրդ է տվել իսպանացի կամ իտալացի մարզիչ վերցնել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար նոր մարզիչ գտնելու ուղղությամբ այժմ միջազգային մասնագետների հետ բանակցություններ են ընթանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա ափսոսանք է հայտնել հավաքականի նախկին մարչից Վարդան Մինասյանի հեռանալու կապակցությամբ՝ նշելով, որ իրեն չհաջողվեց պահել նրան:
–Նախ բանակցում էի Միշել Տեր-Զաքարյանի հետ, բայց նա մերժեց: Վարդան Մինասյանը խորհուրդ տվեց, որ հավաքականի մարզիչն իսպանացի կամ իտալացի լինի. մեր խաղաոճը նման է նրանց: Չնայած չի բացառվում, որ գերմանացի էլ լինի: Ես մի քանի անգամ սխալվել եմ մարզչի հարցում, չեմ ուզում նորից սխալվել,-ասել է Ռ. Հայրապետյանը:

7or.am