Ա. Մանուկյանը Հ. Հակոբյանին. «Եթե հինգ տարի էլ էսպես գնա, դուք դառնալու եք համայն հայութան նախագահ»
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ասել է. «Օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանի բալանսից անցնում է ձեր՝ սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, դուք դառնալու եք համայն հայութան նախագահ կամ նախարար»։
Արամ Մանուկյանը նշել է, որ միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160 000 հայաստանցի է անցել։
Պատգամավորն աննորմալ է համարել այն երևույթը, որ ՀՀ դեսպանատներում Սփյուռքի նախարարությունը պետք է հաստիք ունենա։
«Դա ի՞նչ է նշանակում։ Դուք էս պետության մեջ չե՞ք, կամ այդ հաստիքներն ի՞նչ պետք է անեն առանձին, որ չի անում այս դեսպանատունը, թե՞ կամաց Շարմազանովի ասածն եք հաստատում, որ սփյուռքը ուժեղանում է Հայաստանի հաշվին»,-հարցրել է նա։
Հրանուշ Հակոբյանն էլ հստակեցրել է, որ Սփյուռքի նախարարությունը դեսպանություններում իր ներկայացուցիչները չունի, և նպատակը մեկն է՝ ուժեղացնել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։

7or.am