«Արարատ» ցեմենտի գործարանից որեւէ մեկը քաղաքական դրդապատճառներով չի հեռացվել
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարել է, թե «Արարատի» ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի ընտրություններում աջակցել հանրապետական կուսակցության թեկնածու Հայկ Հայկյանին:
Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը եւ ինչո՞ւ են ազխատանքից ազատվել մարզպետի նշած անձինք, zham.am-ը փորձեց ճշտել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, ով մասնավորապես ասաց.
«Ես իհարկե չգիտեմ, թե Արարատի մարզպետին որտեղից այդ տեղեկատվությունը, բայց այն իրականության հետ անգամ նվազագույն առնչություն չունի: Վստահ կարող եմ ասել, որ շուրջ 1500 աշխատակից ունեցող «Արարատ» ցեմենտի գործարանից որեւէ մեկը երբեւէ քաղաքական դրդապատճառներով կամ իր քաղաքական համակրանքների պատճառով աշխատանքից չի հեռացվել: Դա միանշանակ է: Աշխատակազմի համալրման հետ կապված կա բնականոն գործընթաց, որը այս դեպքում կապել քաղաքական գործընթացների հետ, առավել քան զավեշտալի է»:

Zham.am