Հնդկաստանում այրված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 44–ի
Հնդկաստանի Անդխրա-Պրադեշ նահանգում առավոտյան տեղի ունեցած աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 44–ի։ Հարավային Բանգալոր քաղաքից Հայդարաբադ շարժվող ավտոբուսը բախվել էր բենզատարին, որը պայթել էր։ NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ այդ պահին ավտոբուսում եղել է 49 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը քնած է եղել: Նախապես հաղորդվել էր, որ միայն 4 մարդ է կարողացել կոտրել ապակիներն ու դուրս գալ զբոսաշրջային «Jabbar Travels» ընկերությանը պատկանող ավտոբուսից, մինչ այն ամբողջությամբ կայրվեր։
Հնդկաստանում այրված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 44–ի
Հնդկաստանի Անդխրա-Պրադեշ նահանգում առավոտյան տեղի ունեցած աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 44–ի։ Հարավային Բանգալոր քաղաքից Հայդարաբադ շարժվող ավտոբուսը բախվել էր բենզատարին, որը պայթել էր։ NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ այդ պահին ավտոբուսում եղել է 49 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը քնած է եղել:
Նախապես հաղորդվել էր, որ միայն 4 մարդ է կարողացել կոտրել ապակիներն ու դուրս գալ զբոսաշրջային «Jabbar Travels» ընկերությանը պատկանող ավտոբուսից, մինչ այն ամբողջությամբ կայրվեր։