Ալիկ Արզումանյան. «Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևակերպված որևէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար»
-Մեզ մտահոգում է, որ բոլոր 6 սկզբունքները անընդունելի են թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի համար։ Դրանք չեն բխում Հայաստանի ազգային շահերից, հետևաբար այդ սկզբունքների հիման վրա ձևակերպված որևէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար,- Մադրիդյան սկզբունքների մասին խոսելիս ասել է Ալիկ Արզումանյանը։
Նա նշել է, որ մինչ հրապարակված սկզբունքները, խոսքը մշտապես հայկական կամ ԼՂ-ի զորքերի դուրս բերման մասին է եղել, այնինչ այսօր խոսքը ոչ թե զորքերի դուրսբերման, այլ Ադրբեջանի վերահսկողության տակ տարածքների վերադարձի մասին է։ Ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, նրա խոսքերով, այսօր ընտրվել է ինքնորոշման դրսևորումներից նվազագույնը՝ ինքնակառավարումը։ Մտահոգիչ է նաև, որ կարգավիճակը որոշվելու է իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, ինչը, նրա խոսքերով, շատ հեղեղուկ ձևակերպում է։
Ալիկ Արզումանյանի կարծիքով՝ կողմերը դեռ շատ հեռու են միմյանց հետ համաձայնության գալուց, հետևաբար պետք է վերադառնալ բանակացային սեղանի շուրջը, երբ կողմերն ավելի կմերձեցնեն իրենց մոտեցումները։
Անդրադառնալով հարցին՝ «ո՞րն է պատճառը, որ աշնանից ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ու ամերիկացի համանախագահ Մեթու Բրայզան, հնարավոր է, լքեն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի իրենց պաշտոնը», Ալիկ Արզումանյանն ասել է.
-Իմ կարծիքով՝ նրանք ինչ-որ հանգույցի են հասել բանակցային գործընթացում։ Ի վերջո, եթե ասվում է, որ մինչև տարվա վերջ կարգավորում լինելու է, ապա նորմալ կլինի, որ այս մարդիկ տրամաբանական ավարտին հասցնեն իրենց գործողությունները։ Դրանից հետո նոր համանախագահողները կիրականացնեն համաձայնությունը։ Հակառակ դեպքում, եթե հաջողության չհասնեն, բանակցային գործընթացը նորից է սկսվում, իսկ այդ պարագայում ո՞վ կշարունակի բանակցությունները, էական չէ։ Դա կախված կլինի նաև նոր նշանակվող մարդկանց ստատուսից։ Եթե Բրայզայի և Մերզլյակովի մակարդակից ավելի բարձր դիվանագետ նշանակվի, այդ ժամանակ կարելի է մեկնաբանություններ անել։ Սպասենք, տեսնենք ինչ մակարդակ է նշանակվում։ Տեսնենք՝ նո՞ւյն մակարդակի վրա կպահվեն, թե՞ ավելի կբարձրացվեն։

Արփի Բեգլարյան