Լրահոս

30.10.2013 16:24


Յ. Վարդանյանը լրագրողներից պաշտպանվելու համար պատգամավորների օգնությանն է դիմել

Յ. Վարդանյանը լրագրողներից պաշտպանվելու համար պատգամավորների օգնությանն է դիմել

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ով այսօր խորհրդարանում ներկայացրել է 2014թ. պետբյուջեի նախագիծը, բողոքել է՝ թե ինչու են իրեն ԿԳ և Սփյուռքի նախարարներից հետո ելույթի իրավունք տվել։

–Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում։ Սրանից հետո ինձ առաջ կգցե՛ք. բոլոր նախարարություններն էլ սպորտի հետ կապված են,–նիստը վարող ՀՀԿ–ական Արտակ Դավթյանին հրահանգել է նա:

Յ. Վարդանյանի զայրույթը չի մեղմվել անգամ Ա. Դավթյանի պարզաբանումից հետո, որ նա վերջինը չէ, նրանից հետո ևս 2 նախարար պետք է հաշվետվություն ներկայացնի։

Վարդանյանը նաև պատգամավորներին է ցուցումներ տվել, թե հարցերն իրեն ինչպես ուղղեն։ Ա. Դավթյանն էլ հորդորել է նիստը վարողի լիազորություններն իր վրա չվերցնել և իրենց աշխատանքը չխանգարել։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի «սխրագործություններն» այսքանով չեն ավարտվել։ Նա դիմել է պատգամավորներին, որ իրեն ուղեկցեն, քանի որ դահլիճից դուրս լրագրողներ են սպասում, և պատրաստվում են իրեն հարցեր տալ։

–Էս լրագրողները հարցեր են տալիս: Ասեմ, որ ոչ մի խնդիր չունեմ ո՛չ ես, ո՛չ էլ տղաս, էդ հարցերն ինձ չտա՛ք,-այս անգամ էլ լրագրողներին է հրահանգել Յ. Վարդանյանը։

Վերջինին, սակայն, չի հաջողվել խուսափել դռան մոտ իրեն սպասող լրագրողներից։

–Նիստի ժամանակ բերանս կապեցին, ուղարկեցին ստեղ,–բողոքել է նա: Ու թեև հայտարարել է, թե դա լրագրողների կարծիքն է, որ իր տղան զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ներկրմամբ, բայց և ավելացրել է՝ եթե անօրինական կալանավորված լիներ, հիմա ընդեղ չէր լինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը