«Ինչու՞ է վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը մինչ օրս աչք փակել »
Ս.թ. հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սննդային թղթի փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը խոսել է Հայաստանում վաճառվող սննդամթերքի փաթեթավորման և ոչ սննդային թղթով փաթեթավորվող սննդամթերքի վտանգների մասին: Ըստ բանախոսի տվյալների ՀՀ-ում իրացվող սննդամթերքի 90 տոկոսը փաթեթավորված է սննդային թղթով, ինչը վկայում են Մոսկվայում իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքները: Ուշագրավն այն է, որ նման բացահայտումն իրականացվում է ոչ թե վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից, այլ փորձագիտական խմբի: Հետաքրքիր է, ինչու՞ է վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը մինչ օրս աչք փակել նման կարևոր խնդրի վրա: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ դեռևս ս.թ. օգոստոսի 21-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ սննդային թղթի ներկրման, արտադրման, ինչպես նաև Ծառայության լիազորությունների և իրավասությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Մի քանի հերթական նամակագրական փոխանակումից հետո ի վերջո խոստացան արտադրողներից պահանջել սննդային թղթի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը և ներկայացնել: Օգոստոսի 21-ից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն մենք դեռ սպասում ենք այդ փաստաթղթերին:
«Ինչու՞ է վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը մինչ օրս աչք փակել »
Ս.թ. հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սննդային թղթի փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը խոսել է Հայաստանում վաճառվող սննդամթերքի փաթեթավորման և ոչ սննդային թղթով փաթեթավորվող սննդամթերքի վտանգների մասին: Ըստ բանախոսի տվյալների ՀՀ-ում իրացվող սննդամթերքի 90 տոկոսը փաթեթավորված է սննդային թղթով, ինչը վկայում են Մոսկվայում իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Ուշագրավն այն է, որ նման բացահայտումն իրականացվում է ոչ թե վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից, այլ փորձագիտական խմբի: Հետաքրքիր է, ինչու՞ է վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը մինչ օրս աչք փակել նման կարևոր խնդրի վրա:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ դեռևս ս.թ. օգոստոսի 21-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ սննդային թղթի ներկրման, արտադրման, ինչպես նաև Ծառայության լիազորությունների և իրավասությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Մի քանի հերթական նամակագրական փոխանակումից հետո ի վերջո խոստացան արտադրողներից պահանջել սննդային թղթի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը և ներկայացնել: Օգոստոսի 21-ից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն մենք դեռ սպասում ենք այդ փաստաթղթերին:
Իրազեկ և պաշտպանված սպառող