Ա.Վիբորնի. «ՀԱՊԿ որևէ օրենքով չի արգելվում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որևէ օրենքով չի արգելվում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը։ Այս մասին այսօր ԱԺ–ում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Անատոլի Վիբորնին։
«Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որևէ երկրի կողմից չլինի սպառնալիք: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտում»,-նշել է նա։
ՀՀԿ պատգամավոր, ՀԱՊԿ պատվիրակության խորհրդական Խոսրով Հարությունյանն էլ ասել է, որ վերջնական համաձայնագրում բոլոր հուզող հարցերը ներառված կլինեն, այդ թվում՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ։
Նշենք, որ մամուլի ասուլիսը սկսվել է ռուսերեն, որն առաջացրել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դժգոհությունը։