Լրահոս

25.11.2010 09:48


Այսօր կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը

Այսօր կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 25-ին: Նշենք, որ դրամահավաքը սկսվել էր ավելի վաղ և  կտևի մինչև դեկտեմբերի վերջ, իսկ այսօր հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի բոլր ծայրերից նվիրատվություններ են իրականացվելու։ Կիրառվելու են նաև նվիրատվության այլ ձևեր' Հայփոստի և «sms» հաղորդագրությունների միջոցով: Այս տարի նորությունն այն է, որ «sms» նվիրատվությունն իրականացվելու է բոլոր օպերատորների միջոցով' 8000 կարճ համարին ուղղարկվելու է հաղորդագրություն և տվյալ հաշվից գանձվելու է 500 դրամ: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակվելու է հայկական 3 հեռուստաալիքներով' «Հ1», «Արմենիա» և «Շանթ»: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից, նաև Ռուսաստանից:

Այս տարվա դրամահավաքը նվիրված է լինելու Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, ինչպես նաև կշարունակվեն Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրերը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը