Լրահոս

30.10.2013 17:33


Նոյեմբերի 8-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Նոյեմբերի 8-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի նոյեմբերի 8-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 66.1 կմ (Արագածոտնի մարզ, Ռյա թազա գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Հ-21 «Հ-17 - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.6 կմ (Արագածոտնի մարզ, Նորաշեն գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը