Լրահոս

31.10.2013 09:22


«Հայկական Միություն»-ը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման կոչին

«Հայկական Միություն»-ը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման կոչին
ԱՄՆ-ում գործող «Հայկական Միություն» (Armenian Union) Հասարակական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության:

Լինելով սկզբունքորեն ապաքաղաքականացված կառույց՝ մենք, այնուամենայնիվ, չենք կարող անմասն մնալ մեր եղբայների և քույրերի նախաձեռնությանը: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում «Հայկական Միություն»-ը կներկայացնի իր աջակցային ծրագիրը և հետամուտ կլինի շարժման մեջ նորանոր կազմակերպություններ և անհանտներ նարգրավվելու գործընթացին:
Կոչ ենք անում, Սփյուռքում գործող բոլոր առողջ ուժերին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, ավանդական կուսակցություններին և նրանց երիտասարդական թևերին համախմբվել և առկա բոլոր լծակներով աջակցել ձևավորվող շարժմանը:

http://www.armenianunion.com/armenian-union-joins-the-100-dram-movement-of-form-a-common-agenda/

Այս խորագրի վերջին նյութերը