Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքում
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21.13-ին, «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 20.49-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության՝ 46.480: Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում` 4 բալ, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքում
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21.13-ին, «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 20.49-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության՝ 46.480:
Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում` 4 բալ, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: