Լրահոս

31.10.2013 10:05


Ֆինանսների նախարարը կանչվել է ԱԱԾ՝ բացատրություններ տալու

Ֆինանսների նախարարը կանչվել է ԱԱԾ՝ բացատրություններ տալու

«Չորրորդ իշխանություն»-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետությանը տրված խոշոր գրանտային ծրագրերի բաշխման գործընթացը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

«Ընդ որում, սույն պաշտոնյան այդ գործի վրա է դեռևս այն ժամանակվանից, երբ զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,–գրում է «ՉԻ»–ն։
Թերթը տեղեկացրել էր, որ բավականին լուրջ դժգոհություններ կան հատկապես տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացից: Բանն այն է, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհները:

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ օրերս Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված հենց գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը