Լրահոս

31.10.2013 10:36


Մարի Յովանովիչը Գարեգին 2-րդի մասին

Մարի Յովանովիչը Գարեգին 2-րդի մասին
Հայաստանին վերաբերող վիկիլիքսյան բացահայտումների շարքից «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասին ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի արտահայտած կարծիքը:
ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում ներկայացնելով հայոց կաթողիկոսին՝ դեսպանը նրան բնութագրել է որպես «Ապարանյան կլանի» ազդեցիկ ներկայացուցիչ, որը հայտնի է իր պրոիշխանական կեցվածքով:
Մ. Յովանովիչը նշել է նաև, որ կաթողիկոսի կեցվածքն ընտրական գործընթացների ժամանակ, իշխանությունների հանդեպ անտարբեր, նույնիսկ օժանդակող վերաբերմունքը հարուցել են հավատացյալների մեծ մասի անհանգստությունն ու անկեղծ զայրույթը: Իսկ ահա դեսպանի հետ զրույցում հայոց եկեղեցու ներկայացուցիչներից մեկը մարտի մեկի ողբերգության առնչությամբ կաթողիկոսի լռությունը համարել է «բորբոքված վերք» եկեղեցու ներսում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը