Լրահոս

31.10.2013 11:26


Երևանի քաղաքապետարանի մոտ բախում է տեղի ունեցել

Երևանի քաղաքապետարանի մոտ բախում է տեղի ունեցել

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները նրանց արգելել են մուտք գործել քաղաքապետարանի շենք՝ մասնակցելու ավագանու այսօրվա նիստին։

Մինչ այդ, «100°» կարգախոսի ներքո, ի նշան բողոքի` ակտիվիստներն իրենց մեքենաները կայանել են քաղաքապետարանի դիմաց։

Իսկ բախման ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտ տևական ժամանակ նստացույց իրականացրած Վահագն Մինասյանին և Դվին Իսանյանսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը