Լրահոս

31.10.2013 11:22


Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է

Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում (http://www.who.int/csr/don/2013_10_29/en/index.html) զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի մոտ սուր թորշոմածկաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ։ Կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի, թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել: Հիվանդ երեխաների մեծ մասը մինչև 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմկամ թերի են պատվաստված: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ենթակա երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշըՍիրիայում2010 թվականի 91 %-ից մինչև 2012 թվականը նվազել է` դառնալով 68%: Ի դեպ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում 1999 թվականից ի վեր վայրի պոլիովիրուսներ չէին հայտնաբերվել:

Դեռ մինչև վարակի լաբորատոր հաստատումը Սիրիայի և հարևան երկրների առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բռնկման արագ արձագանքման համապարփակ հակահամաճարակային միջոցառումներէինպլանավորվում: Հոկտեմբերի 24-ից Սիրայում սկսվել է լայնամասշտաբ լրացուցիչ պատվաստումների կամպանիա, որի ընթացքում մոտ 1.6 միլիոն երեխա պետք է պատվաստվի պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ:

Սիրիայի ողջ տարածքում և հարևան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկելու է լայնածավալ պատվաստումների կամպանիա, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:

Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Առողջապահության համշխարհային կազմակերպությունը բոլոր ճանապարհորդներին խորհուրդ է տալիս պոլիոմիելիտով ախտահարված տարածքներ մեկնելիս կամ այդ տարածքներից ժամանելիս պատվաստվել պոլիոմիելիտի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը