Լրահոս

31.10.2013 12:04


Դեսպան Նազարյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում

Դեսպան Նազարյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում

Հոկտեմբերի 30-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի կետով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նշելով, որ այդ միջոցները հանդիսանում են կարեւոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման ու պահպանման համար՝ դեսպան Նազարյանն անդրադարձավ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակաբար հնչող սպառնալիքներին, ռազմական ծախսերի ավելացմանը ու դրա արդյունքում սանձազերծած սպառազինությունների մրցավազքին եւ սահմանային սադրիչ գործողություններին;

Կարեն Նազարյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, այլ նաեւ վստահության ամրապնդման միջոցառումները` այդ թվում շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությունները:

Դեսպանն ընդգծեց, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, եւ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման այլընտրանք գոյություն չունի:

Այս խորագրի վերջին նյութերը