Լրահոս

31.10.2013 12:57


Իվետա Տոնոյան. «Երևի չինովնիկական խաղաղ քունը նրանք շատ ավելի են գերադասել, քան օդանավակայան հասնելը»

Իվետա Տոնոյան. «Երևի չինովնիկական խաղաղ քունը նրանք շատ ավելի են գերադասել, քան օդանավակայան հասնելը»

1lur.am-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի ասուլիսում հնչեցրած գնահատականներին, ասաց

«Իմ համար առնվազն տարօրինակ է այն, որ ինչ-որ մարդկանց համար տարօրինակ է, որ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորում է մեր հաղթանակած հայրենիք վերադարձող մարզիկներին, իսկ ո՞վ է գիշերուզօր այդ մարզիկների թիկունքին կանգնած, ո՞վ է տարիներ շարունակ հաջողության հասնելու համար նրանց ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները, ո՞վ է բարոյապես աջակցում հայ մարզիկներին, ես կուզենայի այդ հարցերի պատասխանները ստանալ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սրտացավ է յուրաքանչյուր մարզիկի, յուրաքանչյուր հաղթանակի եւ ինչու չէ նաեւ պարտության համար, մշտապես նրանց կողքին կանգնած է, եւ դա միայն օդանավակայանում չի սահմանափակվում։ Եթե ինչ-որ մարդկանց համար դա անհասկանալի է կամ միգուցե դուր չի գալիս, ապա դա բացառապես նրանց խնդիրն է։ Նույն այդ մարդկանց երբեւէ որեւէ մեկը չի արգելել գալ օդանավակայան՝ դիմավորելու կամ շնորհավորելու մեր մարզիկներին, պարզապես երեւի չինովնիկական խաղաղ քունը նրանք շատ ավելի են գերադասել, քան ասենք գիշերային ժամերին կամ լուսաբացին մարզիկներին դիմավորելու համար օդանավակայան հասնելը եւ նեղություն քաշելը։ Խնդիրն այստեղ այն է, որ կարող եք հետաքրքվել, թե նույն այդ չինովնիկերը պաշտոնավարման ընթացքում քանի՞ անգամ են հանդիպել մարզիկներին, կամ քանի՞ անգամ են այցելել մարզադպրոց, երեւի թե ձեր հարցի պատասխանը կլինի զրո, ամեն ինչ պարզ է դառնում, այդ դեպքում ավելացնելու քիչ բան է մնում, թերեւս միայն այն, որ մասնագիտական խանդը կամ նախանձը տղամարդուն հարիր որակներ չեն: Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ սպորտը պետք չէ քաղաքականացնել, ինչ վերաբերում է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, ապա ՀԱՕԿ-ը համապատասխան հայտարարություն տարածել է, եւ շեշտել է, որ այստեղ խնդիրը քաղաքական չէ, այլ ՄՕԿ-ի միջազգային տիրույթին համապատասխան ընտրության կազմակերպումն է»:

Աղբյուրը՝ 1lur.am

Այս խորագրի վերջին նյութերը