Լրահոս

31.10.2013 13:04


Պուտինը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ

Պուտինը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ

Նշանավոր «Forbes» պարբերականը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որն այս անգամ գլխավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս կոչումը շնորհվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որն այս անգամ հայտնվել է երկրորդ հորիզոնականում։

Ըստ «Forbes»–ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Պուտինին հաջողվել է ամրապնդել Ռուսաստանում իր վերահսկողությունը, մինչդեռ Օբաման, ընդհակառակը՝ զիջել է դիրքերը: Այս ընտրության հարցում ազդեցություն են ունեցել ինչպես ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը, ով ԱՄՆ-ից փախավ Ռուսաստան, այնպես էլ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ անցկացված բանակցությունները, որոնց ընթացքում Մոսկվային հաջողվեց համոզել Վաշինգտոնին ռազմական գործողություն չձեռնարկել Սիրիայի դեմ: Երրորդ տեղում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախորդ տարի երկրորդ տեղում էր, այժմ նահանջել է միանգամից հինգերորդ հորիզոնական՝ զիջելով նաև Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսին (4-րդ տեղ): «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 6-րդն է, իսկ «Facebook» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 24-րդը: «Forbes»-մ, ընդհանուր առմամբ, ներառվել է 72 քաղաքական, տնտեսական և հասարակական համաշխարհային գործիչ:

Այս խորագրի վերջին նյութերը