Լրահոս

31.10.2013 14:23


ԱՄՆ դեսպանը հակադարձել է Ռուբեն Հայրապետյանին

ԱՄՆ դեսպանը հակադարձել է Ռուբեն Հայրապետյանին

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հակադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Դեսպանը «Թուիթերում» գրառում է կատարել՝ ընդգծելով.

«Ցանկանում եմ անդրադառնալ աղջիկների ֆուտբոլային թիմի վերաբերյալ բանավեճին։ Մեր 4 աղջիկները և տղան խաղում են ֆուտբոլ ԱՄՆում։ Դա նրանց զարգացման կարևոր բաղկացուցիչն է։ Երբ ԱՄՆ կանանց հավաքականը 1991 և 1999թթ. նվաճեց ֆուտբոլի աշխարհի գավաթը, դա դարձավ ազգային մեծ հպարտություն։ ԱՄՆ օրենսդրութունը սպորտի հարցում հավասարապես օժանդակում է և՛ տղաներին, և՛ աղջիկներին։ Մեծ աջակցություն է ցուցաբերվում կին մարզիկներին»։

Ֆուտբոլի կանանց հավաքականին Ռ. Հայրապետյանն անդրադարձել էր նախօրեին հրավիրված ասուլիսում։ Նա հայտարարել էր, որ հայ մարդն իր աղջկան չի տանի ֆուտբոլի:

–Հայ տղամարդն ու կինը չպետք ա հավասար լինեն։ Տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց, անպայման ուզում ենք եվրոպացի տղամարդ լինե՞նք։ Հայն իր փիլիսոփայությամբ ծնվել է, որ տղամարդը պետք ա լինի տան ղեկավարը,–ասել էր Ռ. Հայրապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը