Լրահոս

31.10.2013 14:58


Ա. Մարտիրոսյան. «Կառավարության 12–էջանոց որոշումն աբսուրդ է»

Ա. Մարտիրոսյան. «Կառավարության 12–էջանոց որոշումն աբսուրդ է»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» կառավարության նոր որոշմանը՝ գրականագետ Հովիկ Չարխչյանն ասել է, որ նոր ՀԴՄ-ների կիրառման դեպքում գրքերը շուրջ 1000 դրամով կթանկանան:

Կառավարության 12–էջանոց որոշումը 369 հազար 600 դրամ արժողությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին աբսուրդ է համարել «Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

–3000 դրամ էլ պետք է վճարենք, որպեսզի սպասարկեն, մինչդեռ եթե պետությանը պետք է այդ վերահսկողությունը, թող ինքը միջոցներ ձեռնարկի, օգնի, կամ ուզում է, որ գործարարները անեն դա, թող այնպիսի գին սահմանի, որ ի վիճակի լինեն գնելու:

«Հայգիրք» գրախանութների ցանցի տնօրենի խոսքերով էլ՝ այսօր երաշխավորված չենք, որ մի քանի ամիս հետո նմանատիպ այլ որոշում չի լինի. «Այսօր գրախանութ պահելը մարտիրոսություն չէ, նահատակություն է»,–ասել է Աշոտ Գաբրիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը