Լրահոս

31.10.2013 20:21


Համաժողով՝ «Երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հեռանկարները»

Համաժողով՝ «Երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հեռանկարները»

Սույն թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղիկունենա «Երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հեռանկարները» խորագրով երիտասարդգիտնականների 2-րդ համաժողովի հանդիսավոր բացումը` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին(Աղվերան, 1-3 նոյեմբերի 2013 թ.):

Բացմանը ներկա են լինելու ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ և բուհական հաստատությունների երիտասարդ գիտնականներ:

Բացման խոսքով հանդես կգան.

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանը

ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը

Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել արդի գիտության տարբեր բնագավառներում թեժ խնդիրները և հեռանկարները: Նպաստել ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների հնարավոր մասնակցությանը ժամանակակից գիտության գերակա ուղղություններում: Ձևավորել և խթանել միջոլորտային համագործակցություն` արդյունավետ հետազոտություններ իրականացնելու համար:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդն ու ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը:

Համաժողովի անցկացման հիմնական ուղղություններն են`

§ Հայագիտություն և հասարակական գիտություններ

§ Բնական գիտություններ

§ Մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ

§ Քիմիական և Երկրի մասին գիտություններ

§ Ժամանակակից ինֆորմացիոն և ինովացիոն տեխնոլոգիաներ:

Համաժողովի մասնակիցները հանդես են գալու զեկույցներով, որոնք առնչվում են իրենց ոլորտում գիտական գործունեությանը, ձեռքբերումներին:

Կվերլուծվեն ՀՀ երիտասարդ գիտնական­ներին հուզող հարցերը և միջոլորտային համագործակցության հեռան­կար­ները: Տեղի կունենա «Հայ երիտասարդ գիտնականի անցյալը, ներկան և ապագան» թեմայով քննարկում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը